Հայաստան կայցելի Վրաստանի արտաքին գործերի նախարարը

11:24     11 սեպտեմբերի, 2017

Սեպտեմբերի 11-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան կայցելի Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ  ԱԳՆ մամուլի ծառայությունը, Վրաստանի արտգործնախարարին կընդունի Հանրապետության Նախագահը։

Նույն օրը կկայանան Հայաստանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները:


© armedia.am