Սեպտեմբերի 11-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան կայցելի Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, Վրաստանի արտգործնախարարին կընդունի Հանրապետության Նախագահը։
Նույն օրը կկայանան Հայաստանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները: