Ալիևը ներում է շնորհել բլոգեր Ալեքսանդր Լապշինին

11:56     11 սեպտեմբերի, 2017

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել բլոգեր Ալեքսանդր Լապշինին ներում շնորհելու մասին: Ինչպես տեղեկացնում է Oxu.Az-ը, հրամանագիրը ուժի մեջ է մտել դրա ստորագրման օրվանից:

Հիշեցնենք, Լապշինը ձերբակալվել էր 2016 թվականի վերջին Բելառուսում Ադրբեջանի պահանջով: Վերջինս բլոգերի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարել Արցախ այցելության համար: Ավելի ուշ Բելառուսը Լապշինին արտահանձնել է Ադրբեջանին: Լապշինը առաջադրված մեղադրանքներով իրեն մեղավոր չի ճանաչել:


© armedia.am