Չիկագոյից 7-ամյա Արեն էմրիկյանն իր տարիքի համար ֆենոմենալ արդյունքի է հասել՝ դառնալով մինչև 8 տարեկան երեխաների շրջանում աշխարհի չեմպիոն:
«Նա 7 տարեկանում սեպտեմբերի 1-ը դիմավորել է որպես աշխարհի չեմպիոն: Արեն Էմրիկյանը 11 խաղ է անցկացրել և կարողացել է հավաքել բոլորից շատ միավորներն աշխարհի առաջնությունում, որը կայացել է Բրազիլիայում օգոստոսին», - գրում է Chicago Tribune-ը:
Նշվում է, որ փոքրիկ չեմպիոնն այժմ քրտնաջան մարզվում է՝ պատրաստվելով հաջորդ մրցումներին: