Սահակաշվիլիի դեմ քրեական գործ է հարուցվել

14:56     11 սեպտեմբերի, 2017

Ուկրաինայի ՆԳՆ-ն Twitter-ի իր էջում հաղորդագրություն է տարածել, համաձայն որի ոստիկանությունը երկրի նախադատական հետաքննությունների միասնական ռեեստրում գրանցել է Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլիի և նրա կողմնակիցների՝ լեհ-ուկրաինական սահմանը հատելու փաստը, փոխանցում է NEWS.am-ը:

Միխայիլ Սահակաշվիլիի դեմ քրեական գործ է հարուցվել  ըստ 332-րդ հոդվածի, այն է. «Ուկրաինայի պետական սահմանով անձանց ապօրինի տեղաշարժ»,  որը նախատեսում է 3-7 տարվա ազատազրկում, եթե գործողությունները կատարվել են մի խումբ անձանց նախնական պայմանավորվածությամբ։


© armedia.am