Մեքսիկայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհերի թիվը հասել Է 90-ի: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն՝ Մեքսիկայի ներքին գործերի նախարարությանը հղումով: «
8,2 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է սեպտեմբերի 8-ին UTC ժամանակով ժամը 04:49-ին (Երևանի ժամանակով ժամը 08:49-ին): Էպիկենտրոնը գտնվում էր Տրես-Պիկոս բնակավայրից 119 կիլոմետր հարավ-արևմուտք, երկրաշարժի օջախը գտնվում էր 33 կիլոմետր խորության վրա: Ցունամիների նախազգուշացման խաղաղօվկիանոսյան կենտրոնը հայտնել է, որ Մեքսիկայի ափերի մոտ ալիքների բարձրությունը հասել է մեկ մետրի: