Որոշ հայ մասնագետներ տիրապետում են միջուկային զենքի տեխնոլոգիաներին։ Այս մասին սեպտեմբերի 11-ին՝ Ազգային ժողովում, հայտարարել է ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, փոխանցում է News.am-ը:
Նրա խոսքով՝ նման գիտնականներ կան և՛ Հայաստանում, և՛ դրա սահմաններից դուրս։ Նրանք տեղյակ են խնդրից և ցանկացած ժամանակ կարող են սկսել դրա շուրջ աշխատանքները։ «Բայց դժվար չէ պատկերացնել, որ նման տեխնիկական միջոցներ Հայաստանը, ցավոք, դեռ չունի»,-հավելել է Հարությունյանը։