Իմ սիրտը Էռնա Միրի և Սյուզաննա Մելքոնյանի հետ է. Գարիկ Մարտիրոսյանի կինը «Նոր ալիքի» մասին

17:03     11 սեպտեմբերի, 2017

Հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինան, իր աջակցությունն է հայտնել Սոչիում ընթացող «Նոր ալիք - 2017» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող մասնակիցներին:

Instagram-ի իր էջում Ժաննա լուսանկար է հրապարակել՝ Հայատանի դրոշը ձեռքին և այն մակագրել. ««Նոր ալիքի» բոլոր մասնակիցներին հաջողություն եմ մաղթում: Բոլորը վառ են և տաղանդավոր: Իսկ իմ սիրտը Էռնա Միրի և Սյուզաննա Մելքոնյանի հետ է»:


© armedia.am