Անհրաժեշտ է դադարեցնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունները: Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Զիգմա Գաբրիելը, գրում է NEWS Front-ը: Հարցի հետ կապված նա լիովին համաձայն է Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Մարտին Շուլցի հետ:
«Ես լիովին համամիտ եմ նրա դիրքորոշման հետ: Եվ կարծում եմ, որ Գերմանիայի գրեթե բոլոր քաղաքացիները հավատարիմ են այն տեսակետին, որ Թուրքիան ներկա դրությամբ երբեք չի անդամակցի ԵՄ-ին », - ասել է նախարարը T-online- ին տված հարցազրույցում:
Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նշել էր, որ Եվրամիության գագաթաժողովում կքննարկվի Թուրքիայի հետ հարաբերությունները, այդ թվում՝ Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ բանակցությունների դադարեցումը կամ կասեցումը: