Հենրիխ Մխիթարյանը լավագույն կիսապաշտպանների տասնյակում

14:52     12 սեպտեմբերի, 2017

PES 2018 համակարգչային խաղում կիսապաշտպանների լավագույն տասնյակի առաջին տեղում է Մադրիդի «Ռեալի» և Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, տեղեկացնում է NEWS.am-ը:

Հայաստանի հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 85 վարկանիշային միավորով ընթանում է կիսապաշտպանների լավագույն տասնյակում:

Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստը FIFA 18-ում ևս ունի 85 վարկանիշ:


© armedia.am