Ադրբեջանում Իսրայելի դեսպան Դան Ստավը հայտարարել է, որ Իսրայելը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից է և աջակցում է այդ ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին։ Այս մասին փոխանցում է NEWS.am-ը՝ հղում կատարելով ԱՊԱ գործակալությանը։
Դեսպանը նաև նշել է, որ դրական է գնահատում բլոգեր Ալեքսանդր Լապշինին ներում շնորհելու մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որոշումը: