Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում գրոսմայստեր Լևոն Արոնյանն անցավ 1/8 եզրափակիչ:
Հայաստանցի շախմատիստը համառ պայքարում պարտության մատնեց Ռուսաստանը ներկայացնող Մաքսիմ Մատլակովին: Դիմակայության ելքը որոշվեց թայ-բրեյքում, որտեղ Արոնյանը հաղթեց 5:3 հաշվով:
1/8 եզրափակչում Լևոն Արոնյանը կխաղա ռուսաստանցի Դանիիլ Դուբովի հետ, հայտնում է ՀԱՕԿ լրատվական բաժինը: