ԱՄՆ Սենատ. Հայաստանին տրամադրվող օգնությունը պիտի ավելանա

11:03     12 սեպտեմբերի, 2017

ԱՄՆ Սենատի Հատկացումների հանձնաժողովը վավերացրել է մի շարք որոշումներ  ի նպաստ Արցախի և Հայաստանի, գրում է «Արցախպրեսը»։

Ըստ Հայ Դատի փոխանցման Հայաստանին տրամադրվող օգնությունը պիտի ավելանա՝ հատելով 20.7 միլիոն դոլարի շեմը։

Կարևորելով Արցախի իշխանություններին ուղղակի օգնություններ տրամադրելու նշանակությունը՝ Հանձնախումբը նաև որոշել է Թուրքիայի և Ադրբեջանի դեմ զենքի վաճառքի սահմանափակումներ պարտադրել։

Հայաստանի օգնության համար առաջադրված գումարը նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկից մոտավորապես 14 միլիոն դոլար ավելի է։


© armedia.am