Ի պատասխան Փհենյանի կողմից վեցերորդ միջուկային փորձարկման՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն բանաձև է ընդունել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների խստացման վերաբերյալ, տեղեկացնում է «Արցախպրեսը»:
ԱՄՆ-ի նախաձեռնությամբ ընդունված ՄԱԿ-ի բանաձևը նախատեսում Է ԿԺԴՀ-ի տեքստիլ արտադրանքի արտահանման լիակատար արգելում, Փհենյանի կողմից նավթամթերքների գնման սահմանափակում և նավթահումքի ներմուծման սահմանափակում:
ԱՄՆ-ը պնդում էր բանաձևի ավելի կոշտ տարբերակի ընդունումը, որը նախատեսում էր ԿԺԴՀ-ին նավթի մատակարարումների արգելանք և արտասահմանում Հյուսիսային Կորեայի ղեկավարության ակտիվների սառեցում: Սակայն արդյունքում վերանայեց փաստաթուղթը՝ զգուշանալով Չինաստանի և Ռուսաստանի վետոյից: