Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել է, որ կառավարությունը սառեցրել է Անկարային զենք մատակարարելու գործարքների մեծ մասը, գրում է 1in.am-ը ։
Նրա փոխանցմամբ Թուրքիայի ներկայացրած բոլոր խոշոր հայտերը փոխադրել են «սպասման ռեժիմ»։
Այնուամենայնիվ, արտահանման մի շարք դրույթներով մատակարարումները շարունակում են իրականցվել միջազգային պայմանագրերի շրջանակում, այդ իսկ պատճառով չի կարելի ասել վաճառքի լիարժեք դադարեցման մասին։
Բացի այդ, Գերմանիան ՆԱՏՕ-ի շրջանակում կապված է Անկարայի հետ մի շարք գործընկերային պարտավորություններով, որոնցից Բեռլինը չի կարող միակողմանիորեն հրաժարվել։