Շոտլանդիայում մանկատան շենքի տակ գտել են ավելի քան 400 երեխաների աճյուններ: Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, այդ մանկատունը գործել է 1864-1981 թվականներին և իր գործունեության ողջ ընթացքում այստեղ դաստիարակվել է ավելի քան 11 հազար երեխա:
Նշվում է, որ արխիվային փաստաթղթերի համաձայն, մանկատան երեխաների մեծ մասը մահացել է բնական մահով՝ հիմնականում այնպիսի հիվանդություններից ինչպիսիք են թոքախտը և թոքաբորբը, սակայն 2004 թվականին հայտնի էր դարձել, որ այս մանկատանն երեխաների հետ դաժան վերաբերմունքի բազմաթիվ դեպքեր են գրանցվել:
Այժմ ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում այս հարցով: