Հարյուր հազարավոր կատալոնացիներ Բարսելոնում մասնակցել են անկախության ավանդական երթին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

12:46     12 սեպտեմբերի, 2017

Հարյուր հազարավոր կատալոնացիներ մասնակցել են Բարսելոնում ավանդական երթին, հայտնում է La Vanguardia-ն։

Սեպտեմբերի 11-ին ինքնավարությունում նշվում է «Դիադա»-ն։ 1714 թվականի այդ օրը Կատալոնիան կորցրել է անկախությունն ու անցել իսպանական թագի իշխանության ներքո։ Դրա հետ մեկտեղ երթն ունի որոշակի ենթատեքստ. Կատալոնիայի իշխանությունները հոկտեմբերի 1-ին նշանակել են Իսպանիայի կազմից դուրս գալու հարցով հանրաքվե։


© armedia.am