Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրամանագրի համաձայն Հայաստանում Ֆրանսիայի նոր արտակարգ ու լիազոր դեսպան է նշանակվել Ջոնաթան Լաքոտը, ով կփոխարինի Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին, փոխանցում է «Արցախպրեսը»:
45-ամյա դեսպանը մինչ այս աշխատում էր որպես Մեծ Բրիտանիայում Ֆրանսիայի դեսպանի խորհրդական: Նախկինում աշխատել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունում եվրոպական հարցերով պետքարտուղարի գրասենյակում, Գերմանիայում, Մոնտենեգրոյում Ֆրանսիայի դիվանագիտական ներկայացուցչություններում:
Լաքոտը տիրապետում է անգլերեն, գերմաներեն, ռուսերեն, իսպաներեն, էստոներեն, հունգարերեն, սերբախորվաթերեն լեզուներին: