Ազգային ժողովում սեպտեմբերի 12-ին 92 կողմ ձայնով վավերացվել է համաձայնագիրը, ըստ որի Հայաստանի եւ Իրանի միջեւ կգործի պարզեցված մաքսային միջանցք, հայտնում է NEWS.am-ը:
Համաձայնագիրը ենթադրում է, որ եթե սահմանի մի կողմում բեռը զննվել է, ապա մյուս կողմում կրկնակի եւ մանրակրկիտ զննում չի անցնելու։ Այսինքն երկու երկրների մաքսավորները պետք է վստահեն գործընկերների մաքսային հայտարարագրերին։