Ստամբուլահայ համայնքի «Մտքի հարթակ» նախաձեռնության անդամները Պատրիարքի ընտրություններից առաջ հայ համայնքում իրավիճակը պարզաբանելու նպատակով թուրքական հայտնի KONDA հետազոտական ընկերության միջոցով սոցհարցում են իրականացնելու։
Ինչպես փոխանցում է News.am-ը՝ հղում կատարելով Ստամբուլի հայկական «Ակոս»-ին, սոցհարցման մեջ 4 գլխավոր կետ է լինելու՝ կրթությունը և սոցիալական կարգավիճակը, հայկական ինքնությունը և հայ համայնքի վերաբերյալ անձի տեսակետները, պատրիարքի և պատրիարքարանի նկատմամբ տեսակետները և պատրիարքին ընտրության և ընտրություններից հետո գործընթացների հետ կապված տեսակետները։