ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետ, գրում է NEWS.am-ը:
«Ուրախ եմ ՀԱՊԿ շրջանակում մեր համագործակցության հետ կապված կարծիքներ փոխանակելու հնարավորության համար։ Գլխավոր քարտուղարն ու նրա թիմը շատ հարթ են վարում ամբողջ քարտուղարության աշխատանքը»,– ասել է Լավրովը։
Ըստ նրա՝ քանի որ Խաչատուրովն այդ պաշտոնում է արդեն 6 ամիս, հիմքեր կան գնահատականներ լսել։
Խաչատուրովն իր հերթին կարճ զեկույցով հայտնել է, թե ինչ է հասցրել անել։ Մասնավորապես տեղի է ունեցել ՀԱՊԿ պաշտպանության նախարարների, ԱԳ նախարարների խորհրդի հանդիպում և այլ նսիտեր: