Թբիլիսում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի առաջին պարտիայում գրոսմայստեր Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց ռուսաստանցի Դանիիլ Դուբովի հետ:
Այսօր կայանալիք երկրորդ պարտիայում հայաստանցի շախմատիստը կխաղա սպիտակ խաղաքարերով, հայտնում է ՀԱՕԿ լրատվական բաժինը: