Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ երկրի կառավարությունը կմասնակցի ընդդիմության հետ բանակցություններին, որոնց նախաձեռնությամբ հանդես են եկել Իսպանիայի նախին վարչապետ Խոսե Լուիս Ռոդրիգես Սապատերոն և Դոմինիկյան հանրապետության նախագահ Դանիլո Մեդինան, փոխանցում է РИА Новости-ն։
«Ես ցանկանում եմ հայտարարել, որ ես եմ եղել այդ երկխոսության նախաձեռնողը և որ ես ընդունում եմ երկխոսության անցկացման վերաբերյալ նոր առաջարկը», - հայտարարել է Մադուրոն նախարարների հետ հանդիպման ժամանակ։
Նա հավելել է, որ ընդդիմության հետ հանդիպմանն իրեն կներկայացնի Խորխե Ռոդրիգեսը (երկրի նախկին փոխնախագահը), որը կգլխավորի Վենեսուելայի կառավարության պատվիրակությունը։