Իսրայելն աջակցություն է հայտնել Իրաքյան Քրդստանի անկախանալու ձգտմանը

11:04     13 սեպտեմբերի, 2017

Իսրայելն Իրաքյան Քրդստանում անկախության հանրաքվեի նախօրեին աջակցություն է հայտնել քրդերի՝ սեփական պետություն ստեղծելու ձգտումներին: Ինչպես փախանցում է РИА Новости-ն, նման հայտարարությամբ հանդես է եկել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն:

Նշենք, որ Իսրայելի վարչապետի այս հայտարարությունն արվել է սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում նախատեսված հանրաքվեի նկատմամբ  տարածաշրջանի երկրների խիստ բացասական վերաբերմունքի ֆոնին:

Միևնույն ժամանակ Նեթանյահույի հայտարարությունում ընդգծվում է, որ Իսրայելը հանդես է գալիս Թուրքիայում գործող Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ և այն համարում է ահաբեկչական:


© armedia.am