ԱՄՆ նախկին պետքարտուղար ևբ նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը USA Today-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «անձնական վենդենտա» ուներ իր նկատմամբ իր ամուսնու՝ ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի վարած քաղաքականության պատճառով:
«Ես կասկածներ չունեմ, որ Պուտինը ցանկանում էր, որ ես պարտվեի ու հաղթեր Թրամփը: Անկասկած, Թրամփի ու ռուսական փողերի հետ վերջինիս կապերի միջև որոշակի շփոթություն կա: Անկասկած, Թրամփի նախընտրական շտաբն ու նրա մյուս օգնականները քրտնաջան աշխատել են ռուսների հետ իրենց կապերը քողարկելու համար», - նշել է Քլինթոնը:
Քաղաքական գործչի պնդմամբ՝ Պուտինն իր դեմ «անձնական վենդետա» է սկսել արևելաեվրոպական մի շարք երկրների՝ ՆԱՏՕ-ին անադմակցելուց հետո: