Աստանա. Սիրիայի շուրջ բանակցությունների 6-րդ փուլ

12:01     13 սեպտեմբերի, 2017

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում այսօր փակ ռեժիմով մեկնարկել է Սիրիայում հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների 6-րդ փուլը, որը կշարունակվի 3 օր, հայտնում է MK.ru-ն:

Բանակցությունները մեկնարկել են սիրիական հաշտության երաշխավոր-պետությունների խմբի աշխատանքային հանդիպումներից:

Նախատեսվում է, որ նախ տեղի կունենան երկկողմ բանակցություններ, ապա հանդիպումներին կմիանան ՄԱԿ-ի ներկայացուցիչները:


© armedia.am