Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում այսօր փակ ռեժիմով մեկնարկել է Սիրիայում հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների 6-րդ փուլը, որը կշարունակվի 3 օր, հայտնում է MK.ru-ն:
Բանակցությունները մեկնարկել են սիրիական հաշտության երաշխավոր-պետությունների խմբի աշխատանքային հանդիպումներից:
Նախատեսվում է, որ նախ տեղի կունենան երկկողմ բանակցություններ, ապա հանդիպումներին կմիանան ՄԱԿ-ի ներկայացուցիչները: