«Սյունիք» օդանավակայանի վերագործարկմանն ուղղված աշխատանքների շրջանակներում մեկնարկել է նաև օդանավակայանի շենքի կառուցման գործընթացը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Սյունիքի մարզպետի խորհրդական Ռոբերտ Հայրապետյանը, փոխանցում է panorama.am-ը:
Ավելի վաղ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը նշել էր, որ կարևոր է աշխատանքների արագությունը, բայց առավել կարևոր է որակը:
«Սյունիքի մարզկենտրոնի հեռավորությունը մայրաքաղաքից դարձնում ենք 40 րոպե»,-ասել էր Հակոբյանը: