Տիեզերքը դանդաղ «մահանում է»։ Գալակտիկաներում էներգիայի քանակը տարեցտարի նվազում է: Այս մասին է վկայում Եվրոպական հարավային աստղադիտարանում կատարված հետազոտությունը, փոխանցում է «ՄԻր24»-ը։
Գիտնականներն ուսումնասիրել են ավելի քան 220 հազար գալակտիկա։ Նրանք համեմատել են ավելի վաղ նետված ու ավելի ուշ ցրված մասնիկների քանակը։ Արդյունքները ցույց են տվել, որ բոլոր գալակտիկաներում աստիճանաբար էներգիան նվազում է։ Հետազոտողները ենթադրում են, որ դա կարող է վկայել Տիեզերքի դանդաղ մահվան մասին։
Գիտնականների խոսքով՝ պատճառն այն է, որ նոր աստղերը ձևավորվում են ցածր տեմպերով, ինչը հանգեցնում է քիչ քանակությամբ էներգիայի առաջացման: Փորձագետները պարզաբանում են, որ այս երևույթը կարելի է համեմատել մարդու օրգանիզմի ծերացման հետ: