Իտալիայի հարավում 3 մարդ է մահացել՝ հրաբխի խառնարանի մեջ ընկնելով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Մահացողները թուրինցի զբոսաշրջիկների ընտանիք է, որոնք ժամանել էին Նեապոլի շրջանում գտնվող հայտնի Ֆլեգրեյան դաշտեր՝ հրաբխային տարածքները դիտելու: Ծնողները փորձել են բռնել իրենց 11-ամյա որդուն, ով զբոսանքի ժամանակ մտել է արգելված գոտի, սակայն երեքով գետնի տակ են անցել, քանի որ տվյալ հատվածը փլուզվել է:
Նրանց կրտսեր որդին ականատես է եղել ողբերգությանը:
Տեղի իշխանությունները խոստացել են, որ զբոսաշրջիկների մահվան հանգամանքներն ուսումնասիրելու համար կստեղծվի հատուկ հանձնաժողով: