Հալեպի մզկիթի վերականգնման համար Ահմադ Կադիրովի հիմնադրամը տրամադրել է $ 14 մլն, որն ավերվել է 2013թ. ահաբեկիչների կողմից: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն:
Հալեպի մուֆթի Մահմուդ Ակեմայի խոսքերով Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը այդ նպատակի համար ինքն է միջոցներ առաջարկել:
«Այս մարդը մեզ ձեռք մեկնեց, նա որոշեց օգնել մեզ համար այս դժվարին պահին: Նա նաև այսպես է պայքարում ահաբեկչության դեմ եւ դատապարտում ծայրահեղականությունը իր բոլոր դրսևորումներով», - ասել է մուֆթին, նշելով, որ ոչ մի այլ հիմնադրամն կամ կազմակերպություն, այդ թվում ՅՈՒՆԵՍԿՕ-ն օգնություն չի առաջարկել:
Հալեպի մեծ մզկիթը գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում: Այն կառուցվել է 715թ.: