Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է ԱՄՆ-ի արձագանքը՝ ուղղված Թուրքիային ռուսական С-400 զենիթա-հրթիռային համակարգեր մատակարարելու գործարքին, գրում է RIA Novosti-ն:
«Նրանք սկսեցին աղաղակել, երբ մենք պայմանավորվեցին С-400-ների գնման մասին։ Իսկ ի՞նչ է, մենք պետք է Ձե՞զ սպասեինք։ Մենք ինքնուրույն ենք ընդունում որոշումներ և կշարունակենք ընդունել։ Մենք ենք մեր տանը տերը»,-հայտարարել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Անկարայում թուրք քաղաքապետերի առջև։
Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ը և Իսրայելը հրաժարվել են Թուրքիային ռազմական ինքնաթիռներ մատակարարելուց, որից հետո Անկարան զարգացրեց և սկսեց արտադրել ինքնուրույն, ինչը այդ երկրների «անհանգստության» պատճառ դարձավ:
Նախօրեին հայտնի դարձավ, որ Մոսկվան և Անկարան ստորագրել են պայմանագիր Թուրքիային S-400 համակարգերի մատակարարման մասին:
Պենտագոնը՝ մեկնաբանելով պայմանագիրը, հայտարարել է, որ Թուրքիայի համար ամենալավ տարբերակը կլինի ՆԱՏՕ-ի հետ համատեղ հակահրթիռային պաշտպանության համակարգ ունենալը: