Հնարավոր է, որ առաջիկա 20 տարվա ընթացքում հնարավոր լինի իրականացնել թռիչք դեպի Մարս: Այս մասին հայտնել Է ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչության (NASA) տնօրենի օգնական Թոմաս Զուրբուքենը, փոխանցում է Արցախպրեսը:
Բեռնի համալսարանի շրջանավարտ Զուրբուքենը հայտարարել է. «Միանգամայն հնարավոր է, որ առաջիկա 20 տարվա ընթացքում մենք կարողանանք մարդիկ ուղարկել Մարս»: Հավանաբար, դա տեղի կունենա 2030-ական թվականներին, ժամկետները կախված են NASA-ի և նրա գործընկերների բյուջեից:
«Մենք չափազանց դանդաղ ենք աշխատում,- ասել Է Զուրբուքենը:- Մենք պետք Է մշակենք շատ ավելի արագընթաց հրթիռներ: