Թուրքիայում երկրի ԱԳՆ-ի կարգադրությամբ Ֆրեդերիկ Շոպենի «Սգո քայլերգը» փոխարինել են օսմանցի կոմպոզիտոր Իթրիի «Թեքբիր»՝ հանգուցյալների աղոթք, ստեղծագործությամբ։
Այն վերաբերում է զինծառայողների և ՆԳՆ աշխատակիցների հուղարկավորություններին։
Ինչպես փոխանցում է Hurriyet-ը՝ քայլերգի փոփոխության քննարկումները սկսվել են այն բանից հետո, երբ զինվորականներից մեկի հուղարկավորության ժամանակ մահացածի ընկերները «Ալլահ աքբար» բացականչելով ստիպել են նվագախմբին դադարեցնել Շոպենի ստեղծագործությունը, ինչպես ընդունված է աշխարհիկ հուղարկավորությունների ժամանակ։ Դա նրանց հաջողվել է, և թաղումը շարունակվել է մուսուլմանական աղոթքների ներքո։