Իրանում կալանավորվել է երկրի մայրաքաղաք Թեհրանում ահաբեկչություններ պլանավորող ԻՊ ահաբեկիչ: Այս մասին հայտնում է իրանական Press TV–ն՝ հղում կատարելով Mehr News-ին:
«ԻՊ անդամի հեռախոսից շատ կարևոր տեղեկություններ են ստացվել, նա ինքը կալանքի տակ է»,– ասել է Իսլամական հեղափոխության պահապան կորպուսի տեղական ստորաբաժանման ղեկավար գնդապետ Ամին Յամինին։
Նրա խոսքով՝ ահաբեկիչների խումբը մտադիր էր 300 ահաբեկչական գործողություն իրականացնել մուսուլմանների համար սրբազան Մուհարամ ամսվա ընթացքում։