Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում այսօր կայացան ¼ եզրափակչի երկրորդ պարտիաները:
Լևոն Արոնյանը ռուսաստանցի գրոսմայստեր Դանիիլ Դուբովի հետ երկարատև պայքարում (97 քայլ) 1.5:0.5 հաշվով հաղթանակ տարավ և անցավ քառորդ եզրափակիչ:
Արոնյանի հաջորդ հանդիպումն ուկրաինացի գրոսմայստեր Իվանչուկի հետ է, հայտնում է ՀԱՕԿ լրատվական բաժինը: