Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն իր նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանրահավաքի ժամանակ ջազային կոպմոզիցիա է կատարել, տեղեկացնում է Westfalische Rundschau-ն:
Գերմանիայի կառավարության ղեկավարին աջակցության ակցիան տեղի է ունեցել Բեռլինի գիշերային ակումբներից մեկում: Երգիչ Ուշի Բրյունինգը «Ինձ հետ տարօրինակ բաներ են կատարվում» երգը կատարելիս միկրոֆոնը ուղղել է կանցլերին, ով բեմին մոտ էր նստած: Մերկելն իրեն չի կորցրել և երգել է: