«Henley & Partners» խորհրդատվական ընկերության կազմած վարկանշային աղյուսակի համաձայն՝ Աֆղանստանի քաղաքացիությունը ճանաչվել է աշխարհում ամենաանշահավետ քաղաքացիությունը:
Նշվում է, որ Աֆղանստանի քաղաքացիները կարող են ազատ այցելել ընդամենը 24 երկիր:
Ամենաշահավետը ճանաչվել է Գերմանիայի քաղաքացիությունը: Գերմանական անձնագիր ունեցողները կարող են առանց վիզայի այցելել աշխարհի 176 երկիր: Լավագույն եռյակում են հայտնվել նաև Ֆրանսիան և Դանիան:
Վարկանիշը հիմնված է մի շարք չափանիշների վրա՝ առանց վիզային ռեժիմի առկայությունը, մարդկային պոտենցիալի զարգացման հնարավորություններ, տնտեսության մասշտաբները: