Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հաջորդ հանդիպումը տեղի կունենա հաջորդ շաբաթվանից ոչ շուտ: «Փաստ»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը:
«Հանդիպման օրվա վերաբերյալ դեռ հստակություն չկա: Ամեն դեպքում, այն տեղի կունենա հաջորդ շաբաթվանից ոչ շուտ», - նշել է Բալայանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացվում էր, որ երկու երկրների ԱԳ նախարարների մակարդակով հանդիպումը տեղի է ունենալու սեպտեմբերի երկրորդ կեսին՝ Նյու Յորքում: