Ադրբեջանի և Թուրքիայի միջև, համաձայն ռազմական համագործակցության ամենամյա պլանի, կընթանան TurAzQartalı-2017 համատեղ թռիչքատակտիկական զորավարժություններ։ News.am-ի հաղորդմամբ, այս մասին հայտել է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը։
Սեպտեմբերի 18-ին մեկնարկող զորավարժություններին կմասնակցի Ադրբեջանի և Թուրքիայի ՌՕՈւ 30 ավիացիոն միավոր, այդ թվում՝ ՄիԳ–29, F-16, Սու-25, Ս-130 Herkules և CASA CN-235 ինքնաթիռներ, Մի–35, Մի-17 և Sikorsky S-70 ուղղաթիռներ։
Զորավարժությունների ընթացքում կիրականացվեն 2 երկրների ՌՕՈւ համատեղ գործունեության պլանավորման, գործողությունների իրականացման և մարտական համակարգման ոլորտում փոխգործակցության ուսումնասիրության, որոնողա–փրկարարական միջոցառումների անցկացման, ցամաքային թիրախների ոչնչացման և այլ առաջադրանքներ։