Փարիզը՝ 2024 թվականի Օլիմպիական խաղերի մայրաքաղաք

11:57     14 սեպտեմբերի, 2017

Պերուի մայրաքաղաք Լիմայում կայացել է Միջազգային օլիմպիական կոմիտեի վեհաժողովը, որի ընթացքում որոշվել են 2024 և 2028 թվականների ամառային օլիմպիական խաղերի մայրաքաղաքները: Այս մասին հայտնում են Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից:

ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը հայտարարել է, որ 2024 թվականին 33-րդ օլիմպիական խաղերը հյուրընկալելու է Փարիզը, իսկ 2028-ին՝ Լոս Անջելեսը.

«Սրանք երկու հզոր պետությունների երկու մեծ քաղաքներ են, որոնք ունեն հսկայական օլիմպիական պատմություն: Երկու քաղաքներն էլ մեծ խանդավառությամբ են մոտենում Խաղերին և նպաստում են օլիմպիական ոգու բարձրացմանը», - ասել է Բախը:

Ե´վ Փարիզը, և´ Լոս Անջելեսն օլիմպիական խաղերն ընդունելու կրկնակի փորձ ունեն: Ֆրանսիան օլիմպիականներին հյուրընկալել է 1900 ու 1920 թթ, ԱՄՆ-ը` 1932 ու 1984 թթ.:

2020 թվականի 32-րդ ամառային օլիմպիական խաղերը կայանալու են Տոկիոյում:


© armedia.am