Ռեջեփ Թայիփ Էրդողանի հուշարձանը, որը բաղկացած էր տանկից, և այն ձեռքի նշանով կանգնեցնող Էրդողանի արձանից, նվիրված 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձին` ապամոնտաժել է, փոխանցում է Արցախպրեսը:
Նշվում է, որ մինչև Էրդողանի արձանն ապամոնտաժելն այն հասցրել էին մեկ անգամ փոխել, քանի որ շատերն այն նմանացրել էին Սիրիայի նախկին նախագահ Հաֆըզ Ասադին:
Փոխելուց հետո էլ արձանը տեղում երկար չի մնացել, այն հեռացրել են սեպտեմբերի 13-ի առավոտյան, իսկ տեղում տեղադրել են ցուցանակ՝ վրան գրված. «Հուլիսի 15-ը չենք մոռացել, չենք մոռանա»: Հեռացվել է միայն Էրդողանի արձանը, իսկ տանկը դեռ տեղում է:
«Ես չեմ ուզում ո՛չ իմ արձանը կանգնեցնեն, ո՛չ էլ իմ նկարները տեղադրեն: Այդ ամենը ապամոնտաժեցինք»,-ասել է Էրդողանը՝ համայնքային ղեկավարներին խնդրելով, որ այլևս նման սխալներ թույլ չտան: