Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 14-ին ընդունել է «Ռեաբիլիտացիայի ժամանակակից տեսակետները բժշկության մեջ» խորագրով 8-րդ միջազգային գիտաժողովի մի խումբ մասնակիցների, հայտնում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը:
Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Կարինե Աթայանը, քննարկվել են առողջապահության ոլորտին վերաբերող տարբեր հարցեր:
Երկրի ղեկավարը կարևորել է նման հանդիպումներն ու քննարկումները՝ դրանք համարելով պահանջված մեր հանրապետությունում բժշկության զարգացման և առաջատար միջազգային փորձի կիրառման տեսանկյունից: