«Իրմա» փոթորիկի զոհերի թիվն անցել է 80-ը

15:53     14 սեպտեմբերի, 2017

Կարիբյան ավազանում և ԱՄՆ-ի հարավ-արևելքում ավերիչ «Իրմա» փոթորիկի հետևանքով առնվազն 81 մարդ է զոհվել, հայտնում է Корреспондент-ը: 

Հաղորդվում է, որ այդ թվի մեջ մտնում են ինչպես անմիջապես փոթորիկի պատճառով, այնպես էլ դրա հետևանքներից զոհվածները: Զոհերի կեսից ավելին եղել են Կարիբյան ավազանի կղզիներից:

Հիշեցնենք, լրատվամիջոցների տվյալներով «Իրմա» փոթորիկը 300 մլրդ դոլարի վնաս է հասցրել:


© armedia.am