Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) պետությունների համատեղ գործողությունները թույլ են տալիս նվազեցնել թմրամիջոցների շրջանառությունը ՀԱՊԿ երկրներում` չնայած Աֆղանստանում թմրանյութերի արտադրության աճին: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի ներքին գործերի փոխնախարար Իգոր Զուբովը, գրում է ՌԻԱ Նովոստին:
«Ընդհանուր առմամբ մենք հասել ենք դրական արդյունքների թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում, քանի որ բոլոր երկրներում նվազել է թմրանյութերի հանցագործությունների թիվը, թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը», - նշել է նա:
Ըստ նրա, չնայած Աֆղանստանում թմրամիջոցների արտադրությունը անցյալ տարվա համեմատ աճել է 50%-ով, ՀԱՊԿ երկրներում թմրամիջոցների շրջանառությունը վազել է: