Վաշինգտոնն, ամենայն հավանականությամբ օգտագործել է Ռամշտայն ռազմաբազան, սիրիացի զինյալներին զենք մատակարարելու համար՝ առանց հարցնելու գերմանական իշխանությունների թույլտվությունը: Այս մասին հայտնում է Süddeutsche Zeitung-ը՝ Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության հետազոտությունների կենտրոնի կատարած հետազոտության արդյունքներին:
Նշվում է, որ 2013 թվականից Պենտագոնի մատակարարները Արևելյան Եվրոպայում և Բալկաններում 100 մլն դոլարի խորհրդային շրջանի զենք են գնել և ուղարկել են ԻՊ դեմ կռվող սիրիացի զինյալներին:
Որպես մատակարարման կետերից մեկ նշվում է նաև գերմանական Ռամշտայն բազան: