ԵՄ 2016-ին ենթարկվել է 4 հազար կիբեռհարձակման

20:03     14 սեպտեմբերի, 2017

Եվրամիությունը 2016 թվականին ենթարկվել է 4 հազար կիբեռհարձակման, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը:

«Կիբեռհարձակումների քանակն անընդհատ ավելանում է: Անցյալ տարի դրանք եղել են 4 հազար: Դրանք եղել են այդ թվում նաև գումար վճարելու պահանջով: Դա ուղղակի շանտաժ է», - հայտարարել է Յունկերը:

Նախօրեին Եվրախորհրդարանում ծրագրային ելույթի ժամանակ Յունկերն առաջարկել էր ստեղծել Կիբեռպաշտպանության եվրոպական գործակալություն:


© armedia.am