Ալիևյան բռնապետական ռեժիմի տեղեկատվական կցորդ «Հաքքին.ազ»-ի կողմից երեկ տարածած հերթական գրառումն առ այն, թե իբր «Արցախի ՊԲ-ում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացել է 8, վիրավորվել՝ 4 զինծառայող», ոչ այլ ինչ է, քան հանրությանը մոլորեցնելու հերթական քարոզչական հնարք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը: «Տեղեկացնեմ, որ Արցախի զինված ուժերում որևէ նման միջադեպ չի գրանցվել, իսկ նշված անուն-ազգանունները մտացածին են», - գրել է Հասրաթյանը: