«Նոր ալիք» մրցույթի այս տարվա հաղթող երեք կատարողները կկիսեն մրցանակային ֆոնդը, որը կազմում է վեց միլիոն ռուբլի։ Այսպիսով, Հայաստանը ներկայացնող Էռնա Միրը, երկու միլիոն ռուբլի կստանա (մոտավորապես 16 միլիոն դրամ)։
Էռնան 362 միավորով առաջին տեղը կիսեց Ուզբեկստանի (Սարդոր Միլանո) և Մոլդովայի (DoReDoS խումբ) ներկայացուցիչների հետ։
Նշենք, որ երկրորդ տեղը զբաղեցրել է Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ` Սյուզաննա Մելքոնյանը։