Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը Սեուլում անցկացված Ազգային անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի հետ երկխոսությունը շարունակելը հնարավոր չի թվում, և սպառնացել է Փխենյանին երկրի լիարժեք ոչնչացմամբ, հայտնում է «Известия»-ն։
«Եթե Հյուսիսային Կորեան սադրանքներ ձեռնարկի Հարավի կամ մեր դաշնակցի դեմ, մենք բավարար ուժեր ունենք, որպեսզի ոչնչացնենք Հյուսիսն այնպես, որ այն երբեք այլևս չի կարողանա վերականգնվել», - ընդգծել է հարավկորեացի առաջնորդը։
Ավելի վաղ Հյուսիսային Կորեան Ճոպանիայի ուղղությամբ նոր հրթիռ էր արձակել, ինչին ի պատասխան Հարավային Կորեայի բանակն իրականացրել է «Հենմու-2» բալիստիկ հրթիռի արձակում: